Թուրքիայի Վան նահանգում ձերբակալվել է 62 աֆղանստանցի անօրինական միգրանտ
![](https://168.am/wp-content/uploads/2022/02/1074761.jpg)
Թուրքիայի Վան նահանգի Մուրադիյե շրջանում ժանդարմերիայի հրամանատարությունը կասկածելի բեռնատար է կանգնեցրել, որի բեռնախցիկում հայտնաբերվել է 62 աֆղանստանցի անօրինական միգրանտ։ Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ը։
Բեռնատարի վարորդը ձերբակալվել է, իսկ աֆղանստանցիները փոխանցվել են անօրինական ներգաղթյալների հարցերով զբաղվող կառույցներին։