Բաժիններ՝

Moderna-ն աշխատում է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ

Ամերիկյան դեղագործական Moderna ընկերությունը հայտարարել է, որ աշխատում է ավելի հզոր բուստերային պատվաստանյութի վրա, որն ավելի լավ կպաշտպանի օրգանիզմը կորոնավիրուսի SARS-CoV-2-ի նոր մուտացիաներից, ինչպիսինն է վերջերս հայտնաբերված «օմիկրոն» շտամը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ընկերության մամուլի հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ընկերությունն առաջիկա շաբաթների ընթացքում մտադիր է արդեն մշակված նոր բուստերային դեղաչափերի փորձարկումներն իրականացնել:

Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը հայտնաբերվել է Աֆրիկայի հարավային երկրներում, մասնավորապես Հարավաֆրիկյան Հանրապետությունում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախօրեին մտահոգություն էր հայտնել այն փաստի առնչությամբ, որ կորոնավիրուսի այս նոր շտամը խիստ արագ է տարածվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս