Բաժիններ՝

Բացի 12 առաքյալներից, Հիսուսն ուներ նաև 72 աշակերտ

Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրն է: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի աշակերտների հիշատակության օրը տոնում է Վարագա Խաչին հաջորդող շաբաթ օրը:

Բացի 12 առաքյալներից, Հիսուս ուներ նաև 72 աշակերտ, որոնց Տերն ուղարկեց՝ Բարի Լուրը քարոզելու բոլոր ազգերին: Ցավոք, Ավետարանում արձանագրված չեն բոլոր աշակերտների անունները: Ավետարաններում «աշակերտ» բառն ընդհանրապես գործածվում է Քրիստոսի բոլոր հետևորդների համար: Հիսուս Քրիստոսն իր առաքյալներին և աշակերտներին «իբրև գառներ գայլերի մեջ»` երկու-երկու ուղարկեց` քարոզելու Աստծո Արքայությունն` ասելով. «Ով ձեզ լսում է, Ինձ է լսում, և ով ձեզ մերժում է, Ինձ է մերժում» (Ղուկաս 10:16):

72 աշակերտներից ոչ բոլորի անուններն են հայտնի, ինչպես նշեցինք, սակայն նրանց անուններն արձանագրված են Կյանքի գրքում: Հիշենք նրանցից մի քանիսին:

Անանիան եղել է Դամասկոսի եպիսկոպոսը: Աստծո հրամանով նա մկրտել է Սավուղին՝ ապագա Պողոս առաքյալին: Սուրբ Անանիան Աստծո խոսքն է տարածել հրեաների և հեթանոսների մեջ: Նա Ավետարանում հիշատակվում է Պողոս առաքյալին աղոթքով բժշկելիս: Ըստ Աստվածաշնչի, երբ վերջինս երեք օր կուրացել էր, Հիսուս տեսիլքով հայտնվում է նրան և քրիստոնյաներին հալածող Սողոսը վերափոխվում է: Սուրբ Անանիան նրան աղոթքով բժշկում է և մկրտության ժամանակ տալիս Պողոս անունը:

Բառնաբասը նույնպես Քրիստոսի 72 աշակերտներից է: Նա ծնվել է Կիպրոսում: Նախնական անունը Հովսեփ էր, սակայն առաքյալներից Բառնաբաս կոչվեց, որը նշանակում է «մխիթարության որդի»: Նա վաճառել է իր ողջ ունեցվածքը և գումարը տվել առաքյալներին` հետևելով Հիսուսի վարդապետությանը: Եղել է Պողոս առաքյալի գործակիցը: Նահատակվել է Սալամինա քաղաքում` քարկոծվելով հրեաների կողմից:

Փիլիպպոսը նույնպես Քրիստոսի 12 առաքյալներից է, ծնունդով Բեթսայիդայից: Ենթադրվում է, որ եղել է Հովհաննես Մկրտչի աշակերտը: Նա Աստծո խոսքն է քարոզել Հունաստանում, Սիրիայում, Փռյուգիայում, որտեղ բազմաթիվ բժշկություններ և հրաշքներ է գործել: Ըստ ավանդության՝ առաքյալը նահատակվել է Հերապոլիս քաղաքում` գլխիվայր խաչվելով:

Հովհաննեսը՝ Տիրոջ սիրելի առաքյալը, Հիսուսի 12 աշակերտներից է. վերջին Ավետարանի հեղինակը: Դոմետիանոս կայսեր օրոք չարչարանքների է ենթարկվում` աքսորվելով Պատմոս կղզին, ուր և գրում է Նոր Կտակարանի վերջին գիրքը` «Հայտնությունը»: Նա միակ առաքյալն է, որ մահացել է իր բնական մահով:

Շիղան եղել է Պողոս առաքյալի գործակիցներից մեկը: Եբրայական այս անվան հունական ձևը Սիղվանոսն է: Բանտարկվել է Պողոսի հետ, բայց ազատվելով` շարունակել է Աստծո խոսքի տարածումը: Վախճանի մասին ստույգ ոչինչ հայտնի չէ:

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս