Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 621, մահվան՝ 12 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 621 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 244 602-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 4904 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Սեպտեմբերի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1162 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6066-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 522 է, ընդհանուր առողջացածներինը՝ 228 736, փաստացի բուժվողներինը՝ 9800: Մեկ օրում արվել է 6664 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 567 094 թեստ: