Բաժիններ՝

Ֆրանսիան կապ է հաստատել թալիբների հետ Աֆղանստանից իր քաղաքացիների տարհանումը հեշտացնելու համար

Ֆրանսիացի դիվանագետները Դոհայում և Քաբուլում թալիբների հետ կապ են հաստատել Աֆղանստանից իր քաղաքացիների տարհանումը հեշտացնելու համար:  Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ-ին:

«Խոսքը թալիբների հետ օպերատիվ շփումների մասին է ՝ տարհանման խնդիրները թեթևացնելու համար», – նշել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

Նա հավելել է, որ շփումները տեղի են ունեցել Դոհայում և Քաբուլում «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ, Ֆրանսիայի ԱԳՆ-ին առընթեր պետքարտուղար Կլեման Բոնը հայտնել էր, որ օգոստոսի կեսերից ֆրանսիացի զինվորականները Քաբուլից տարհանել են շուրջ 3 հազար ֆրանսիացիների և աֆղանցիների, որոնց անվտանգությունը սպառնալիքի տակ էր Աֆղանստանում թալիբների իշխանության գալու կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031