Գյումրիում քաղաքացին դուրս է եկել ավտոմեքենայից և կացնով հարձակվել իրեն մոտեցող մեկ այլ քաղաքացու վրա․ ՔԿ
2021թ. օգոստոսի 26-ին՝ ժամը 14:30-ին, Գյումրի քաղաքի բնակիչը ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն թվականի օգոստոսի 22-ին «Ազգային արժեք» ակումբի ֆեյսբուքյան էջին իրեն անծանոթ ֆեյսբուքյան օգտատերը վիրավորական արտահայտություններ է կատարել, որի կապակցությամբ ինքը, զանգահարելով վերջինիս, պայմանավորվածություն է ձեռք բերել՝ ՀՀ տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դիմաց հանդիպելու վերաբերյալ: Արդյունքում՝ օգոստոսի 23-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, երբ վերջիններս հանդիպել են, անծանոթ տղամարդը, իջնելով ավտոմեքենայից, կացնով հարվածել է իր ձախ ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, վերոնշյալ վայրում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Գյումրու բնակչին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, կացինը ձեռքին հարձակվել է վերջինիս վրա ու փորձել հարվածներ հասցնել նրա գլխին, սակայն խուսափելով այդ հարվածներից, վերջինս փորձել է ձեռքով պահել գլուխը, արդյունքում՝ գլխին ուղղված կացնի հարվածը դիպել է նրա ձեռքին, որի հետևանքով Գյումրու բնակիչը ստացել է մարմնական վնասվածք:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում:
Քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը նույնպես Գյումրի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1983թ.:
Վերջինս ձերբակալվել է՝ համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալհանցանքիմեջկասկածվողըկամմեղադրվողըհամարվումէանմեղ, քանիդեռնրամեղավորություննապացուցվածչէՀՀքրեականդատավարությանօրենսգրքովսահմանվածկարգով` դատարանի` օրինականուժիմեջմտածդատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին