«Երբ Գորիս-Կապան ճանապարհը թշնամին փակել է, իսկ հիմնական բանակցողները ռուսներն են, Մենուա Հովսեփյանին արգելանքից ազատելը անհրաժեշտություն է»․ Րաֆֆի Ասլանյան
Նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անձամբ եմ ականատես եղել, թե Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ, այս պահին կալանավորված Մենուա Հովսեփյանն ինչպիսի հեղինակություն է վայելում մարզում տեղակայված և առհասարակ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության մոտ, ինքս եմ տեսել, թե ինչպես են ՀՀ ԶՈՒ առանձին զինծառայողներ փորձում սահմանային իրավիճակի վերաբերյալ այդ պահին իրենց անհասանելի որոշ մանրամասներ ռուսներից պարզել նրա միջոցով։
Ներկայումս, երբ Գորիս-Կապան ճանապարհը թշնամին փակել է, իսկ հիմնական բանակցողները ռուսներն են, Մենուա Հովսեփյանին արգելանքից ազատելը հրատապ անհրաժեշտություն է, թեկուզ միայն իրադրության հետ կապված տեղային մի շարք հարցերի լուծման նպատակով։ Հակառակ պարագայում՝ իշխանությունը հերթական անգամ ցույց է տալիս իր ապիկար և անհայրենիք դեմքը»։