Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է ահաբեկչական հարձակումները Քաբուլում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Քաբուլում տեղի ունեցած պայթյուններից հետո անհանգստություն է հայտնել Աֆղանստանում տիրող իրավիճակով,  հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Ներկայացուցչի խոսքով՝ գլխավոր քարտուղարն ընդգծել է Միավորված ազգերի կազմակերպության պատրաստակամությունը օգնելու Աֆղանստանի ժողովրդին:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հետևում է իրադարձություններին մեծ անհանգստությամբ: Նա դատապարտում է այդ ահաբեկչական հարձակումները, որոնց հետևանքով խաղաղ քաղաքացիներ են զոհվել, և ցավակցություն է հայտնում զոհվածների հարազատներին: Տեղի ունեցածը վկայում է Աֆղանստանում իրավիճակի անկայունությամբ, և դա ամրապնդում է մեր վճռականությունը օգնելու Աֆղանստանի ժողովրդին», – ասել է Ստեֆան Դյուժարիկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։