Բաժիններ՝

Նունե Եսայան. Հենրին անհամբերությամբ սպասում է ամանորյա հեքիաթին ու Ձմեռ պապին. մամուլ

«Մի քիչ զարմանալի է, բայց փաստ, որ կան արտիստներ, որոնք հստակ որոշել են Նոր տարին դիմավորել տանը և 2013 թվական մուտք կգործեն իրենց ընտանիքի հետ մի­ասին, այլ ոչ թե որևէ ռեստորանում` զվարճացնելով հյուրերին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու ներկայացնում Նունե Եսայանի հարցազրույցը.

-Նոր տարին նշելու ենք տանը` ընտա­նեկան միջավայրում: Արդեն զարդարել ենք տոնածառը և ուրախ տրամադրու­թյամբ սպասում ենք Նոր տարվան: Ամե­նաբարձրը Հենրիի տրամադրությունն է: Անհամբերությամբ սպասում է ամանորյա հեքիաթին ու Ձմեռ պապին: Մենք էլ ամեն ինչ անում ենք, որ նրա ցանկություններն իրականանան:

Ամանորի գիշերը չե՞ք աշխատելու:

-Նախկինում եղել են տարիներ, երբ Ամանորի գիշերն աշխատել եմ, բայց Նոր տարին այն տոներից է, որը պետք է ըն­տանիքի հետ դիմավորել: Եթե առաջարկ լինի, գուցե մտածեմ ընդունելու մասին, սակայն կհամատեղեմ Ամանորն ընտանի­քի հետ դիմավորելն ու աշխատելը:

Ի՞նչ է խնդրել Հենրին Ձմեռ պապիկից:

-Նամակն արդեն գրել ու մեր միջոցով փոխանցել է, սահնակ է ցանկացել: Որ­դուս ցանկությունն անպայման կկա­տարվի:

Մտածե՞լ եք` տոնական սեղանին ինչ ու­տեստներ եք դնելու:

-Շատ բաներ ինքս եմ պատրաստելու, փորձում եմ տարատեսակ ուտելիքներ դնել սեղանին, որ ավանդական բաներ չլինեն: Դեռ մի քանի օր կա տոնական մենյուն կազմելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս