Բաժիններ՝

Ալժիրում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 65-ի. Al Jazeera

Ալժիրում անտառային հրդեհների հետեւանքով զոհվածների թիվն ավելացել է մինչեւ 65: Օգոստոսի 11-ին այս տվյալները հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով ալժիրյան աղբյուրներ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ զոհեր են դարձել 37 քաղաքացիական անձ, ինչպես նաեւ Ալժիրի բանակի 28 զինծառայողներ, որոնք զբաղվում էին կրակի մարմամբ եւ որոնողական-փրկարարական գործողությունների իրականացմամբ: Օգոստոսի 10-ին Afrigatenews նորությունների պորտալը հայտնել է 25 զոհված զինծառայողների մասին:

Ինչպես օգոստոսի 10-ին տեղեկացրել է Ալժիրի Հեռուստահաղորդումների ազգային ծառայությունը, անտառային հրդեհները մոլեգնում են երկրի միանգամից մի քանի նահանգներում՝ Ջիջել, Սեթիֆ, Բեջայա, Աննաբա, Թեբեսա, Բլիդա, Բուիրա, Բումերդես, Գելմա եւ Խենշելա: Տարածաշրջանային իշխանությունների կարծիքով՝ բռնկման օջախների հայտնվելու պատճառ է դարձել շոգը, սակայն չի բացառվում, որ հրդեհների մի մասը կարող է արհեստական ծագում ունենալ: Կրակի մարման գործում օգնություն են ցույց տալիս ալժիրցի զինվորականները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս