«Մեզ մնում է միայն հնարավոր մեկ լուծում». Կարեն Ավագյան
Մեզ մոտ իրավիճակն ավելի քան աղետալի է: Մենք անգամ հնարավորություն չունենք հասկանալու մեզ մոտ կորոնավիրուսային վարակի, որ շտամի մասին է խոսքը: Մեզ մոտ հնարավոր չէ որոշել կորոնավիրուսի դելտա շտամն է, թե որևէ այլ:
Հետևաբար բարդությունների կանխատեսումը կամ դրանց համարժեք բուժումը էականորեն դժվարանում է:
Այնպես, որ ներկայիս պատասաանատուները նույնիսկ չեն անում այն ինչի հնարավորությունը կա, ուր մնաց կարողանան գլուխ բերել նոր մարտահրավերները։
Մեզ մնում է միայն հնարավոր մեկ լուծում` անհապաղ պատվաստումը, որը իրհարկե անկախ շտամերի առկայությունից կանխում է բարդությունների առաջացումը և հիվանդության տարածումը»: