Լուսինե Եգանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Եգանյանը հունիսի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ Եգանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

ԿԸՀ-ն Եգանյանին պատգամավորի մանդատը տրամադրել էր հունիսի 18-ին: Նա ԱԺ-ում փոխարինելու էր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և պատգամավորական լիազորությունները վաղաժամ դադարած Համազասպ Դանիելյանին: Լուսինե Եգանյանն անգամ չէր հասցրել ԱԺ լիագումար նիստում երդմամբ ստանձնել պատգամավորի մանդատը:

 

Տեսանյութեր

Լրահոս