Բա որ Շուշին հանձնված էր, ո՞ւր էիր գնում էնտեղ տրնգի տալիս. Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Կովի կղանք է կերել Նիկոլ Փաշինյանը՝ այդպիսի բան ասելու համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչպես է գնահատում Շուշիի մասին Փաշինյանի վերջին հայտարարությունները:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ Իջևանում, գերազանցելով իր նախկինում արված ինտրիգային հայտարարությունների ռեկորդը, մասնավորապես նշել էր, թե Ղարաբաղի հարցը ստացել են մի վիճակում, որտեղ Շուշին առանձնացված էր Լեռնային Ղարաբաղից և դրված էր օկուպացված տարածքների շարքում:
«Զորիկ Մնացականյանի հրաժարականը և Աննա Նաղդալյանի մեկնաբանությունն առ այն, որ Շուշիի հարց երբեք չի եղել: (Կովի կղանքը գրական հայերեն է, Հ1, չկտրեք սա): Նիկոլ Փաշինյանը հիվանդագին սուտասան է. նա օգտվում է այն հանգամանքից, որ արտում աշխատող ժողովուրդը չի խորանալու Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունների նրբությունների մեջ: Նույնն է՝ ոնց որ քվանտային ֆիզիկա բացատրես այն մարդուն, որը դրա մասնագետը չի,- հավելեց Արմեն Աշոտյանը՝ նկատելով,- Հերթական ապուշությունն է ասում, մի ապուշություն, որը հերքվել է իր իսկ նշանակած ԱԳՆ-ի կողմից, որը հերքվել է Մինսկի խմբի համանախագահների կողմից: Բա որ Շուշին հանձնված էր, ա՛յ «պու…», բա ո՞ւր էիր գնում էնտեղ տրնգի տալիս. տրնգի էր, չէ՞, տալիս՝ վիդեոները կային. Արայիկ Հարությունյան կոչվող քո մի հատ կլոնի ինագուրացիային ի՞նչ տրնգի էիր տալիս»:
Նա հիշեցրեց նաև, որ Արցախի հետ կապված երկու անգամ բանավեճի է հրավիրել Նիկոլ Փաշինյանին, իսկ նա չի ներկայացել:
Մանրամասները՝ տեսանյութում