Անկախ ԲՀԿ-ի որոշումից՝ ՀՀԿ թեկնածուն մրցակից չունի. Շարմազանով

168.am-ի հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում իր չառաջադվելու և որևէ թեկնածուին չսատարելու մասին որոշումներին, ասաց.

«ԲՀԿ որոշումները բացառապես իրենց ներքին որոշումներն են, որոնց ես հարգանքով եմ վերաբերում: Իրենց որոշումն է չսատարել ոչ մեկին և ես ԲՀԿ-ի փոխարեն պատասխանել այս հարցին չեմ կարող»:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ իրենք միշտ էլ ասել են, որ՝ անկախ քաղաքական տարբեր ուժերի կամ անհատների կողմից իրենց սատարելու կամ չսատարելու որոշմանը, ՀՀԿ-ի ամենաֆավորիտ թեկնածուն գործող նախագահն է, որին մրցակից փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում իրենք չեն տեսնում, ում գլխավորությամբ էլ կուսակցությունն առաջ կշարժվի առաջիկա հինգ տարիների ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31