Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվելու և չի սատարելու որևէ թեկնածուի

Այսօր, դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ԲՀԿ  խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստ: Օրակարգում եղել է մեկ հարց` ԲՀԿ մասնակցության ձևաչափը  2013 թվականին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում:

Բացման խոսքում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը: Շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին՝ անվերապահ վստահության և աջակցության համար:

Հիմք ընդունելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, քննարկումների արդյունքում ԲՀԿ խմբակցության և քաղխորհրդի համատեղ նիստը ընդունել է երկու որոշում.

1. Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն  չի առաջադրելու սեփական թեկնածու:

2. Գալիք նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին:

ԲՀԿ լրատվական ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս