Որոշ ԲՀԿ-ականներ կհեռանա՞ն կուսակցությունից
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԲՀԿ կենտրոնական գրասենյակում հրավիրվել է քաղխորհրդի նիստ, որը վարել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
ԳԱԼԱ-ի տեղեկություններով՝ քաղխորհրդի նիստն ավելի շատ ձևական բնույթ է կրել, այն հանգիստ է անցել, սակայն, ըստ կայքի՝ ամենայն հավանականությամբ մի քանի ԲՀԿ-ականներ վայր կդնեն կուսակցական մանդատը:



