Բաժիններ՝

Սուրեն Բեկիրսկի. «Մենք դեռ նախընտրում ենք կոկոսը ծառի վրա ուտել»

«Կարելի է կոկոսի բերքը մշակել և դրանից ստանալ բազում համեղ և օգտակար ուտելիքներ։ Սակայն մենք՝ մեր գործադիր պաշտոնյաներն ու ժողովրդի օրենսդիր ծառաները, դեռևս նախընտրում ենք կոկոսն ուտել հենց ծառի վրա»։ Նման համեմատություն է անում «Տոսպ» ընկերության ղեկավար Սուրեն Բեկիրսկին՝ մեկնաբանելով ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ն սահմանի վրա գանձելու մեխանիզմին։

Նշենք, որ 168.am-ը գործարարից մեկնաբանություն էր խնդրել այդ մեխանիզմը վերացնելու առաջարկի վերաբերյալ, որը վերջերս արել էր նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը։ Ս. Բեկիրսկին դա համարում է շատ գրագետ և ճիշտ առաջարկ։ «Սակայն դրա համար անհրաժեշտ է հարկային և մաքսային ոլորտների գրագետ վարչարարություն։ Իսկ այդ մասին դեռևս երազել անգամ չի կարել»,- 168.am-ին փոխանցեց «Տոսպի» ղեկավարը։

«Ժողովուրդը նրանց նստեցնում է ճյուղին, նրանք էլ ճյուղին նստած լցնում են բյուջեն»,- կոկոս ուտելու հետ համեմատությունը շարունակեց Ս. Բեկիրսկին՝ պարզաբանելով, որ բերում է հենց կոկոսի օրինակը՝ «իրավիճակի խորթ լինելը ցույց տալու համար»։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս