4.5 և 25 տարի. մամուլ
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Համալսարանի պատմաբանները չկարողացան վեր կանգնել այսօրվա քաղաքական կոնյունկտուրայից և փորձ չարեցին սթափ, անաչառ գնահատական տալ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին: Նրանց, իհարկե, խանգարեց այն հանգամանքը, որը 4,5 տարի աոաջ ակտիվ պայքար մղող ընդդիմությունը այսօր էլ է քաղաքականության մեջ` ճիշտ է, բոլորովին այլ կարգավիճակով: Չնայած եթե այդ պատմաբաններն ավելի բարեխիղճ գտնվեին, նրանց ոչ ոք չէր հետապնդի` ժամանակները փոխվել են: Պարզապես այդ մարդկանց մեջ դեռ մնացել է խորհրդային մտածելակերպից եկող վախը:
Իմանալ ճշմարտությունը «Մարտի 1-ի» մասին` խիստ կարևոր է և արդիական: Համաձայն եմ այն գործիչների հետ, ովքեր պնդում են, որ աոանց այդ ճշմարտության բացահայտման մեզ դժվար կլինի աոաջ շարժվել: Քաղաքականությունն այսօր խանգարում է այդ իրադարձությունների իրավական, բարոյական և պատմական գնահատականին: Իսկ եթե խոսենք մեր նորագույն պատմության, օրինակ` 88 թվականի՞ մասին: Այստեղ էլ, ցավոք սրտի, բաղաքական «շերտավորումներն» աոայժմ բավականին շոշափելի են: Պատճառները գրեթե նույնն են. իրադարձությունների առանցքային դերակատարներից շատերը ողջ-աոողջ են (Աստված, իհարկե, երկար կյանբ տա) ու մեծ մասամբ քաղաքականության մեջ են: Թերևս դրանով է բացատրվում, որ նույն պատմության չարաբաստիկ դասագրքում, երբ խոսվում է դարաբաղյան շարժման մասին, չի հիշատակվում «Ղարաբաղ» կոմիտեի որևէ անդամի անուն:
Այդ քաղաքականացված ոճով է գրված ոչ միայն պատմության դասագիրքը: Ահա դրվագ 2004 թվականի փիլիսոփայության (՞) դասագրբից: «Երբ հայրենասիրությամբ տոգորված ազատամարտիկները իրենց կյանքը զոհում էին Ղարսսբաղի ազատագրման համար, դա աշխարհայացքի հարց էր: Իսկ երբ Թատերական հրապարակում «Միացում, միացում» գոռացող ՀՀՇ-ականները ռազմաճակատ գնալու փոխարեն զավթեցին իշխանությունը և թալանեցին ու ավերեցին երկիրը, դա ևս աշխարհայացքի հարց էր: Այս երկու կողմերի վարքագծի հակադրությունը բխում է նրանց արժեքների հակադրությունից: Աոաջինների համար հայրենիքը բարձրագույն արժեքներից է, իսկ երկրորդների համար` թալանի ու հարստացման աղբյուր: Թալանչիները ևս «սիրում են» իրենց հայրենիքը, բայց ինչպես գայլը` ոչխարին, որպես համեղ պատառ»: Որքանով են այդ դատողությունները փիլիսոփայական` դժվարանում եմ ասել: Բայց այդ «արժեքավոր» եզրահանգումները հիմնված են երկրորդ նախագահի ժամանակաշրջանի պաշտոնական քարոզչության և 90-ականների սկզբին սոցիալական մեծ զրկանքներ կրող բնակչության որոշակի շրջանակներում ձևավորված առասպելաբանության վրա:
Հաջորդ տարվա փետրվարին նշվելու է ղարաբաղյան շարժման 25-ամյակը: Արդյոք մենք ամեն ինչ գիտե՞նք այդ շարժման մասին»: