Ձորաղբյուրի առանձնատներից մեկում հրազեն է հայտնաբերվել
«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ՔՈԳՎ և Կոտայքի բաժնի ծառայողները այցելել են Ձորաղբյուր գյուղի առանձնատներից մեկը, որտեղ, ըստ տեղեկությունների, թաքնվում էր առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով հետախուզվող մի երիտասարդ։
Ոստիկանության ծառայողները նկատել են, որ առանձնատանը հրազեն կա։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է գործարանային համարով «Pietro Beretta» տիպի հրազեն՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով։ Ապօրինի հրազենն ու փամփուշտները վերցվել ու փաթեթավորվել են։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Երևանում բնակվող 38-ամյա մի տղամարդը ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ ատրճանակն իրենն է։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։