Բաժիններ՝

Ռիո դե Ժանեյրոյում փոխհրաձգությունից հետո զոհերի թիվը հասել է 25-ի

Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով սպանվել է 25 մարդ, ներառյալ մի ոստիկան: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը։

Ոստիկանական գործողությունը թմրավաճառների բանդայի դեմ հանգեցրել է փոխհրաձգության եւ պայթյունների: Մետրոյի գծերի սպասարկումը ժամանակավորապես դադարեցվել է «ինտենսիվ հրաձգության պատճառով»:

Ժակարեզինյուն՝ քաղաքի ամենախիտ բնակեցված մունիցիպալիտետներից մեկը, որտեղ հաշվում է շուրջ 40 հազար բնակիչ, գտնվում է «Կոմանդո Վերմելիո»-ի («Կարմիր թիմ») ազդեցության ներքո, որը Բրազիլիայի գլխավոր հանցավոր խմբավորումներից մեկն է: Ավելի վաղ հաղորդվել է, որ հրաձգության հետեւանքով զոհվել է 23 մարդ:

Վերքեր է ստացել մետրոյի երկու ուղեւոր, որն ընթանում էր հատուկ գործողության անցկացման շրջանով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս