Բաժիններ՝

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Ապրիլի 9-ից 11-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Երնջատափ գյուղում, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 19 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս