Հայրենիքի փրկության շարժումը «թայմաուտ» է վերցրել. Մարզեր այցերը որոշել են առկախել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեւան այցից հետո Հայրենիքի փրկության շարժումը «թայմաուտ» է վերցրել։ Նախապես պլանավորել էին, թե հաջորդաբար որ մարզերն են գնալու, բայց այցերն ու հանդիպումները որոշել են առայժմ առկախել, մինչեւ հստակեցվի, թե որ ուժն ինչ ֆորմատով է մասնակցելու ընտրություններին։

Եթե ՀՓՇ մաս կազմող ուժերը մեծ դաշինքով չեն մասնակցելու, իսկ դա ամենահավանական տարբերակն է, ապա յուրաքանչյուր ուժ իր օրակարգով պետք է քարոզչություն իրականացնի, եւ մարզեր էլ կգնան անջատ-անջատ կամ այն ֆորմատներով, որով գնալու են ընտրությունների։

Գրեթե հստակ է, որ Քոչարյանը ՀՅԴ-ի եւ Վահե Հակոբյանի ղեկավարած «Վերածնվող Հայաստանի» հետ է մասնակցելու ընտրություններին, իսկ Արթուր Վանեցյանը, ամենայն հավանականությամբ, կգնա միայնակ»:

Տեսանյութեր

Լրահոս