Տոկիոյում թողարկվել են Օլիմպիական խաղերի հատուկ նամականիշեր
Ճապոնիայի փոստային ծառայությունը Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի հետ թողարկել է նամականիշների հավաքածու: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Դրանք վաճառքի կհանվեն հունիսի 23-ին` խաղերի բացումից մեկ ամիս առաջ: Արտոնագրված գրքույկ կարելի է ձեռք բերել ծագող արևի երկրի ցանկացած փոստային բաժանմունքում, ինչպես նաև կազմակերպության պաշտոնական կայքում: 25 նամականիշի արժեքը մոտավորապես 19 ԱՄՆ դոլար է:
Նամականիշի դիմային երեսին ներկայացված են 50 օլիմպիական և 23 պարալիմպիկ ամառային մարզաձևերի պատկերներ: Ֆիլատելիստների համար մատչելի կլինի նաև հատուկ ալբոմ, որտեղ հնարավոր է տեղադրել գնված նամականիշերը:
Հավաքածուն, բացի 75 սովորական նամականիշից, կներառի նաև հինգ դոլար արժողությամբ փոստային նամականիշ՝ Տոկիոյի ազգային մարզադաշտի պատկերով: