Վերսկսվում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը
Ձմեռային դադարից հետո վերսկսվում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը: Փետրվարի 19-ից կկայանան դեռևս 6-րդ տուրից հետաձգված խաղերը: «Նոա»-ն սեփական հարկի տակ կընդունի «Վան»-ին` հանդիպումը կմեկնարկի 14:00-ին:
Փետրվարի 20-ին ժամը 14:00-ին Գյումրու ակադեմիայի մարզադաշտում կկայանա «հյուսիսային դերբին»` «Շիրակ»-ը կմրցի «Լոռի»-ի հետ:
Փետրվարի 21-ին տուրը կեզրափակվի երկու հանդիպումով` «Արարատ»-«Ուրարտու»` 14:00, Չարենցավանի քաղաքային մարզադաշտ և «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ»` 14:45, «Ուրարտու-3» մարզադաշտ:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատ»-ը, «Ալաշկերտ»-ը և «Արարատ-Արմենիա»-ն: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռի»-ն ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն ունի 16 միավոր, «Ուրարտու»-ն` 15 միավոր, «Վան»-ը` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահը «Փյունիկ»-ը և «Շիրակ»-ն են՝ 5-ական միավոր: