Արծրուն Հովհաննիսյանը չի բացառում, որ պատերազմի ընթացքում իրեն սխալ տեղեկատվություն է տրամադրվել

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Տեղեկատվական միասնական կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը չի բացառում, որ պատերազմի ընթացքում իրեն սխալ տեղեկատվություն է տրամադրվել: Այս մասին Հովհաննիսյանն ասաց փետրվարի 1-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Պատերազմի ընթացքում իմ կողմից մոտ 170 հրապարակում եղել է՝ հաղթելու ենք, ոչ թե հաղթում ենք, և նույն չփով էլ եղել է, որ վիճակը շատ ծանր է, սա գոյության կռիվ է և այլն: Քանի որ մենք այսօր պարտվել ենք, բոլորիս համար շատ ծանր էմոցիոնալ վիճակ է, դրանից հետո մենք անպայման ուզում ենք դավաճանների գտնել, և շատ ցավում եմ, որ զինվորականների մեջ են ուզում դավաճաններ գտնել»,- ասաց Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ պատերազմի ողջ ընթացքում տեղեկությունները ստացել է բացառապես Պաշտպանության նախարարությունից, Գլխավոր շտաբից և Պաշտպանության բանակից, սակայն չի բացառում, որ ստացել է նաև սխալ տեղեկատվություն:

«Չեմ բացառում, պատերազմի ընթացքում բազում հակասություններ են եղել»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728