70 զինծառայողի ծնող դիմել է իրավապահ մարմիններին՝ պահանջելով պատժել իրենց զավակների մահվան մեջ մեղավորներին. Դիմումների թիվը կավելանա մի քանի հարյուրով․ «Փաստինֆո»

Անհետ կորած ու զոհված զինծառայողների ծնողները իրավական գործընթաց են սկսել ընդդեմ զինվորական ղեկավարության։ Պահանջում են պատասխանատվության ենթարկել զինվորների մահվան մեջ բոլոր մեղավորներին։

Զոհված զինծառայողի հայր Գարիկ Մխիթարյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ արդեն 70 զինծառայողի ծնող դիմել է իրավապահ մարմիններին՝ պահանջելով երեխաների մահվան հանգամանքները պարզելու համար քննություն իրականացնել ու պատժել մեղավորներին, սակայն առաջիկայում ներկայացված հաղորդումների թիվը կարող է հասնել 400-ի։

«Բարձրաստիճան պաշտոնյաները, գեներալները, վաշտի ու գումարտակի հրամանատարները պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Սպայական անձնակազմի սխալ հրամանների ու երիտասարդ տղաներին ռազմի դաշտում միայնակ թողելու պատճառով զոհվել են հազարավոր զինծառայողներ»,- ասել է նա։

Ծնողներն ասում են՝ անուններն իրենք գիտեն, սակայն դեռ նախընտրում են լռել։ Տվյալները ներկայացրել են իրավապահներին, եթե մեղավորներն օրենքի առաջ պատասխան չտան, ծնողներն են պատասխան պահանջելու մեղավորներից։

Տեսանյութեր

Լրահոս