![](/banners/BeFunky-design.jpg)
Անահիտ Ավանեսյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար
![](https://168.am/wp-content/uploads/2021/01/Anahit-Avanesyan-1.jpg)
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Անահիտ Ավանեսյանին առողջապահության նախարար նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Անահիտ Ավանեսյանին նշանակել առողջապահության նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արսեն Թորոսյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնից: