Շվեդական նամականիշերի վրա կպատկերեն Գրետա Թունբերգին
18-ամյա բնապահպանական ակտիվիստուհի Գրետա Թունբերգի նկարը կհայտնվի Շվեդիայի այս տարվա առաջին նամականիշերի վրա: Հունվարի 12-ին այդ մասին հայտնել է Postnord փոստային ընկերությունը։
Նամականիշի նկարի հեղինակը Հենինգ Թրոլբեկն է: Այնտեղ Գրետան դեղին թիկնոցով կանգնած է ժայռին՝ գույնզգույն ամպեռրով կապույտ երկնքի ֆոնին եւ նայում է ծիծեռնակներին: Բացի Գրետայի նկարից, նոր նամականիշերի վրա նաեւ օգտագործված են Շվեդիայի բնության բուսական եւ կենդանական աշխարհի մոտիվներ:
Երեք նամականիշերի վրա կնշվի երկրի արեւմտյան ափի Գյոթեբորգ քաղաքը. այս տարի լրանում է քաղաքի 400 տարին: Նամականիշերը վաճառքի կհավնեն 2021 թվականի հունվարի 14-ին, դրանց գինը կկազմի մեկ հատի համար 12 կրոն (1,4 դոլար):
Թունբերգը հայտնի է որպես «Դպրոցական դասադուլ հօգուտ կլիմայի» շարժման ոչ պաշտոնական առաջնորդ, շարժում, որը միավորել է գլոբալ ջերմացման հիմնախնդրի նկատմամբ ոչ անտարբեր պատանիներին: Նա առաջադրվել է 2019 եւ 2020 թվականների խաղաղության Նոբելյան մրցանակի, նչպես նաեւ նշվել է մի շարք այլ պարգեւներով: Թունբերգը արժանացել է «Տարվա մարդ» կոչման ըստ ամերիկյան Time հանդեսի վարկածի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: