Բաժիններ՝

ԱՄՆ-ի Գոլֆի ասոցիացիան հրաժարվել է կարևորագույն մրցաշարերից մեկն անցկացնել Թրամփի դաշտում

ԱՄՆ-ի Գոլֆի պրոֆեսիոնալ խաղորդների ասոցիացիան (PGA of America) հրաժարվել տարվա չորս գլխավոր մրցաշարերից մեկն անցկացնել ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող դաշտում՝ վերջերս տեղի ունեցած անկարգությունների պտճառով, որոնք վերածվեցին ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքի գրոհի: Հունվարի 10-ին այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

PGA Championship-ը 2022 թվականին պետք է տեղի ունենար Նյու Ջերսիում Թրամփին պատկանող համալիրում: PGA-ի ղեկավար Ջիմ Ռիչերսոնը հայտարարել է, որ կազմակարեպության վարչությունը քվեարկել է համաձայնագրի լուծման տարբերակի օգտագործման օգտին: PGA-ն, որն ունի շուրջ 29 հազար անդամ, Թրամփի համալիրում մրցաշարերի անցկացման պարտավորագիրն ստորագրել է 2014 թվականին: Թրամփին են պատկանում գոլֆի համար եւս մի շարք դաշտեր ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում:

Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները ներխուժել են ԱՄՆ-ի Կոնգրեսի շենք, որպեսզի խանգարեն անցյալ տարվա նոյեմբերի 3-ին երկրում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հաստատմանը, որտեղ հաղթանակ է տարել դեմոկրատ Ջոզեֆ Բայդեը:

Վաշինգտոնում անկարգությունների ժամանակ Կապիտոլիումի ոստիկանությունը գնդակահարել է մի ցուցարարուհու: Բացի դրանից, արձանագրվել են երեք մարդու՝ իրար հետ կապ չունեցող մահեր, որոնք որակվել են որպես բժշկական բնույթի արտակարգ պատահարներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս