«Իշխանության կողմից ռեպրեսիաների միջոցով փորձ է արվում լռեցնել բողոքի ձայնը». Երվանդ Վարոսյան
«Ազգային աղետ և վերածնունդ․ իրավական բաղադրիչը» խորագրի ներքո այսօր անցկացվող խորհրդաժողովում Սահմանադրական իրավունքների վիճակը հետպատերազմական Հայաստանում թեմայով քննարկման ժամանակ փաստաբան Երվանդ Վարոսյանը նշեց, թե այսօր իշխանությունը փորձ է անում իրականացնել 2 բան՝ պահպանել իշխանություն և իշխանությունը պահպանելով՝ թաքցնել տեղի ունեցածը, որպեսզի իրականությունը մինչև վերջ չիմանանք:
Փաստաբանի մեկնաբանությամբ՝ հենց այդ նպատակով էլ իշխանությունը հարուցում է քրեական գործեր, անհարկի սահմանափակում է անձանց իրավունքները:
«Իշխանության կողմից ռեպրեսիաների միջոցով փորձ է արվում լռեցնել անձանց, լռեցնել բողոքի ձայնը՝ ապահովելով իր հետագա իշխանության մնալը»,- նշեց Երվանդ Վարոսյանը:
Անդրադառնալով քաղաքացիների իրավունքների սահմանափակումներին՝ Երվանդ Վարոսյանն առաջինն անդրադարձավ հավաքների ազատության սահմանափակմանը, նշեց, թե կա հստակ խտրական մոտեցում, ակնհայտ քաղաքական ուղղվածություն:
Փաստաբանի խոսքով՝ աահմանափակվում է անձանց ազատության իրավունքը՝ ինչպես վարչական ձերբակալությունների, այնպես էլ՝ քրեական գործեր հարուցելու միջոցով: Վարոսյանն անդրադարձավ նաև կատարվող անհարկի խուզարկություններին, որոնց նպատակը, ըստ նրա, մարդկանց ահաբեկելն է: Մեկ այլ սահմանափակում, որ առանձնացրեց փաստաբանը, սեփականության իրավունքի սահմանափակումն է, երբ առգրավվում են, օրինակ, մեքենաները՝ հիմնավորելով, թե դրանք ապացույցներ են:
Ըստ Վարոսյանի՝ այս իրավիճակում իրավական ուղին պայքարելն է, բողոքարկելը նման գործողությունների դեմ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում