DAX ինդեքսը բարձրացել է իր պատմության մեջ մինչև ամենաբարձր մակարդակ ԵՄ-ում պատվաստումն սկսվելու ֆոնին

Ֆրանկֆուրտի ֆոնդային սակարանի DAX հիմնական ինդեքսը, որը ներառում է Գերմանիայի 30 խոշորագույն բաժնետիրական ընկերություններ, դեկտեմբերի 28-ին սակարկությունների առաջին ժամերին աճել է 1,2 տոկոսով՝ մինչեւ իր պատմության մեջ ամենաբարձր մակարդակ՝ 13 753,37 կետ: Այդ մասին են վկայում առեւտրական հարթակի կայքում հրապարակված տվյալները:

Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2020 թվականի փետրվարի 20-ին: Այն ժամանակ DAX-ը հասել էր 13 795,24 կետի: Վերլուծաբանների կարծիքով՝ աճը կապված է Մեծ Բրիտանիայի հետ առեւտրական համաձայնության ձեռքբերման եւ Եվրամիությունում կորոնավիրուսի դեմ պատվաստումն սկսվելու հետ:

Դեկտեմբերի 24-ին Բրյուսելը եւ Լոնդոնը հասել են փոխզիջման Brexit-ից հետո գործընկերության համաձայնագրի տեքստի շուրջը: Եվրամիությունից Brexit-ի շուրջը գլխավոր բանագնաց Միշել Բառնիեի խոսքով՝ փաստաթուղթը նախատեսում է ազատ առեւտուր առանց բաժնեմասրեի եւ սակագների, անսահմանափակ փոխադարձ մուտք տարածք, ծովային եւ օդային տարածություն եւ ծովային պաշարներից օգտվելու հավասարակշռված հնարավորություն:

Նա նաեւ նշել է, որ կողմերն իրենց քաղաքացիների համար կապահովեն միմյանց սոցիալական համակարգերից օգտվելու հավասար հնարավորություն: Բրյուսելը եւ Լոնդոնը հրաժարվել են գործողությունների համակարգումից արտաքին քաղաքականության, պատժամիջոցների ռեժիմների եւ պաշտպանության ոլորտում:

Դեկտեմբերի 27-ին Գերմանիայում, ինչպես նաեւ ԵՄ-ի մյուս պետություններում, պաշտոնապես սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը, թեեւ Գերմանիայում առաջին պատվաստումն արվել է տակավին դեկտեմբերի 26-ին: Ինչպես հայտնել է երկրի առողջապահության նախարար Ենս Շպանը, Գերմանիան մինչեւ ընթացիկ տարվա վերջը կստանա պատվաստանյութի 1,3 միլիոնից ավելի դեղաչափ, պատվաստանյութ, որը մշակել են Միացյալ Նահանգների Pfizer ընկերությունը եւ նրա գերմանական գործընկեր BioNTech-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս