31 միլիոն դրամ՝ պահուստային ֆոնդից՝ Հայաստանից Արցախ ուղևորափոխադրումների համար

Կառավարության պահուստային ֆոնդից 31 միլիոն դրամ (31,727.3 հազ դրամ) է հատկացվել  Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը՝ Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին  տրամադրելու համար։

 Այդ գումարը հատկացվելու է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած քաղաքացիներին Ստեփանակերտ տեղափոխելու նպատակով ուղևորափոխադրողներին փոխհատուցում տրամադրելու համար։

Թե որ ընկերություններն են կատարել այդ ուղևորափոխադրումները, հետևաբար՝ ինչ ընթացակարգով է կատարվել գնումը՝ մեկ անձից, թե ոչ, կառավարության ընդունած նախագծում  նշված չէ։

 

 

Տեսանյութեր

Լրահոս