Բաժիններ՝

Մահացել է Գարի Կասպարովի մայրը

Մահացել է շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի մայրը:

Այս մասին իր Թվիթերի միկրոբլոգում գրել է Կասպարովը: «Մեծ ցավով հայտնում եմ մորս` Կլարա Կասպարովի մահվան մասին: Օրինակելի, իմ մեծագույն չեմպիոն, խոհեմ խորհրդատու և իմ իմացած ամենաուժեղ մարդ: Սիրում եմ քեզ մայրիկ»,-գրել է Կասպարովը:

Կասպարովն աշխարհի չեմպիոն դարձավ 1985 թվականին՝ հաղթելով Անատոլի Կարպովին։ Երկու «Կ»-երի հակամարտությունը տևեց 1980-ական թվականների կեսերից մինչև 1990-ական թվականների սկիզբը։ Այս ընթացքում աշխարհի չեմպիոնի կոչման համար Կասպարովն ու Կրամնիկը խաղացին 5 խաղ։ 1993 թ. Կասպարովն ու նոր նախագահ Նայջել Շորթը դուրս եկան ՖԻԴԵ-ից և խաղացին նոր կազմակերպության հովանու ներքո՝ Պրոֆեսիանալ շախմատային ասոցիացիա (ՊՇԱ)։ ՖԻԴԵ-ն զրկեց Կասպարովին տիտղոսից, և մինչ 2006 թ. գոյություն ուներ աշխարհի երկու չեմպիոն՝ ըստ ՖԻԴԵ-ի վարկածի և ըստ «դասական» վարկածի։ 2000 թ. Կասպարովը Վլադիմիր Կրամնիկին պարտվեց աշխարհի չեմպիոնի մրցախաղում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031