Բաժիններ՝

Ականապատման աշխատանքներ կատարելիս զոհված մայորի ընտանիքն օգնության կարիք ունի

Ականապատման աշխատանքներ կատարելիս մայիսի 4-ին Ջաբրայիլում զոհված 32-ամյա պայմանագրային ծինծառայող, մայոր Տարոն Պողոսյանի ընտանիքն օգնության կարիք ունի:

Կինը՝ Գոհար Պողոսյանը, ցավով է նշում՝ նա շատ նպատակներ ուներ, որոնք այդպես էլ մնացին անկատար:

«4 տարի ապրել ենք Ջաբրայիլում: Տարոնն ուզում էր գնալ Ռուսաստան և շարունակել սովորել զինվորական գործը, հայրենասեր էր, նվիրված, սակայն, դժբախտաբար, այդ դեպքի պատճառով ամեն ինչ հօդս ցնդեց»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Գոհար Պողոսյանը:

Նա նշեց, որ այս ընթացքում ոչ մի օգնություն չի ստացել, քանի որ մինչ օրս քննություն է ընթանում:

«Ես չեմ աշխատում, ապրում եմ ծնողներիս տանը և դժվարանում եմ երեխաների  հոգսերը հոգալ: Ասել են՝ մինչև քննությունը չավարտվի, ոչինչ անել չենք կարող, իսկ ես ո՛չ տուն ունեմ, ո՛չ էլ որևէ բան: 3 անչափահաս երեխաներիս չգիտեմ՝ ինչպես պահել: Մեծ տղաս՝ 8, մյուսը՝ 7, իսկ աղջիկս էլ 1 տարեկան է: Դիմել եմ նաև Մարդու իրավունքների պաշտպանին, պատասխանել են, որ դեռ քննություն է ընթանում: Այս պահին ունենք հագուստի, սննդի կարիք»:

Ընտանիքին կարող եք աջակցել նշված հեռախոսահամարով՝ 094354538:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս