Բաժիններ՝

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունն ահաբեկչություն է կանխել Մախաչկալայում

Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները, Ներքին գործերի նախարարության հետ համատեղ ահաբեկչություն են կանխել Մախաչկալայում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Խմբավորման մասնակիցները ծրագրում էին պայթուցիկ օգտագործել իրավապահ մարմինների վարչական շենքերից մեկի մոտ և զինված հարձակում գործել Դաղստանի ՆԳՆ աշխատակիցների վրա»,- հայտնել է ԱԴԾ-ն:

Նշվում է, որ դեկտեմբերի 25-ին ուժայինները ձերբակալել են «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման 4 անդամի: Նրանց կացարանում հայտնաբերվել է հրազեն, սառը զենքեր և զինամթերք: Ահաբեկչական խմբավորման անդամների հեռախոսներում հայտնաբերվել են արտասահմանում գտնվող համակարգողների հետ նամակագրություններ:

Չորս կասկածյալների նկատմամբ հարուցվել է քրեական գործ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031