Բաժիններ՝

Տաջիկստանը ողջունում է ԼՂ-ում ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման պայմանավորվածությունը

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման պայմանավորվածությունը: Այս մասին երկրի ղեկավարն ասել է ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում:

«Մենք ողջունում ենք կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման պայմանավորվածությունը Լեռնային Ղարաբաղում: Բարձր գնահատականի են արժանի Ռուսաստանի Դաշնության և անձամբ Վլադիմիր Պուտինի ակտիվ միջնորդական ջանքերն այս գործընթացում»,- նշել է Ռահմոնը:

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև պայմանավորվածություն է ստորագրվել` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս