«Պատերազմի վերաբերյալ գնահատական եղել է, բայց տեղի ու ժամի մասով չի եղել». Արմեն Գրիգորյան

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խուսափեց խոսել Խծաբերդում և Հին Թաղերում տեղի ունեցող իրադարձություներից՝ նշելով, որ այդ հարցի հետ կապված Պաշտպանության նախարարությունն է տեղեկատվություն տրամադրում։

Հարցին՝ սպասելի՞ էր, որ սեպտեմբերին թշնամին սանձազերծելու է պատերազմ, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Պատերազմի վերաբերյալ գնահատական եղել է, բայց տեղի ու ժամի մասով գնահատական չի եղել»։

Արմեն Գրիգորյանը պատերազմի ու Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված այլ հարցերի չպատասխանեց։

Տեսանյութեր

Լրահոս