Բաժիններ՝

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը 80 տոննա հումանիտար օգնություն է առաքել Լեռնային Ղարաբաղ

Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարությունը 80 տոննա հումանիտար օգնություն է առաքել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:

«Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության 15 բեռնատար մեքենա նախօրեին հումանիտար օգնություն է առաքել Ստեփանակերտ, Մարտունի, Մարտակերտ և Ասկերան: Ընդհանուր առմամբ` 80 տոննա անհրաժեշտ հումանիտար օգնություն է հասցվել»,- ասված է հաղորդագրությունում:

Առաքված բեռները հետագայում կբաշխվի բնակիչների միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս