Հակառուսական տրամադրությունների ակտիվացումը ՌԴ-ում աննկատ չի մնում, և Փաշինյանի գնալու հարցը ռուսական վերնախավի համար մեկընդմիշտ փակված հարց է․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է․ «Ասում են, թե այս օրերին իշխանությունը խոշորացույցով իրեն սատարող ուժ է փնտրում և այս համատեքստում սկսել է ակտիվացնել նաև «Սասնա ծռերին», վերջիններս էլ, հակառուսական տրամադրությունները խորացնելու հեռահար նպատակով, կրկին հող են պարարտացնում՝ այս անգամ թիրախավորելով ռուս խաղաղապահներին։

Սակայն ամենազավեշտալին այն է, որ այս օրերին նրանք խոսում են բռնություն թույլ չտալու մասին։ Եվ սա ասում է մի ուժ, որն ահաբեկչական գործողություն արեց ՊՊԾ գնդում՝ դառնալով 3 ոստիկանի սպանության պատճառ։ Ասում են նաև՝ այս շրջանակի կողմից հակառուսական տրամադրությունների ակտիվացումը ՌԴ-ում աննկատ չի մնում, և, չնայած Փաշինյանի՝ արտաքուստ «կոշիկ լիզելու» ռուսասիրական դրսևորումներին, նրա գնալու հարցը ռուսական վերնախավի համար մեկընդմիշտ փակված հարց է»:

Տեսանյութեր

Լրահոս