Բաժիններ՝

ԵՄ-ն ներկայացրել է նոր կիբեռռազմավարություն

Եվրահանձնաժողովն առաջարկել է Եվրամիությունում ստեղծել կիբեռանվտանգության օպերատիվ կենտրոնների ցանց՝ արհեստական ինտելեկտի լայն կիրառմամբ՝ կիբեռհարձակումների հայտնաբերման եւ դրանց հակազդման համար:

Այդ մասին ասված է Եվրահանձնաժողով հրապարակված՝ Եվրամիության կիբեռանվտանգության ռազմավարության մեջ:

«Եվրահանձնաժողովն առաջարկում է գործարկել Անվտանգության օպերատիվ կենտրոններ ամբողջ Եվրամիությունում՝ արհեստական ինտելեկտի համակարգերի լայն օգտագործմամբ, որոնք իրենցից կներկայացնեն իրական կիբեռվահան Եվրամիության համար, որն ունակ կլինի իրական ժամանակում բավականին վաղ հայտնաբերելու կիբեռգրոհի նշանները, որպեսզի գործի դնի ակտիվ պատասխան միջոցներ, նախքան գրոհը վնաս կհասցնի»,- ասված է փաստաթղթում:

Եվրահանձնաժողովն առաջարկում է ստեղծել Եվրամիության նոր կառույց՝ հաքերական գրոհների հայտնաբերման եւ պատասխանի գործում երկրների համակարգման համար: Եվրամիությունը տեղեկատվական տարածությունում մարդու իրավունքները կպաշտպանի պատժամիջոցներով, ինչպես նաեւ ՄԱԿ-ի հետ գործընկերությամբ: Եվրահանձնաժողովը մտադիր է 2021 – 2027 թվականներին ներգրավել 4,5 միլիարդ եվրո ներդրումներ Եվրամիությունում կիբեռանվտանգության բարձրացման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս