ՆԱՏՕ-ն ցավում է Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ կիրառելու կապակցությամբ
ՆԱՏՕ-ն ցավում է, որ ԱՄՆ-ը որոշում է կայացրել Թուրքիայի նկատմամբ С-400 հակաօդային համակարգերի ձեռք բերման պատճառով կիրառել սահմանափակումներ, ինչպես նաև նրա համար, որ Անկարան որոշել է ձեռք բերել այդ համակարգերը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած բրիֆինգի ժամանակ:
«Ես ցավում եմ, որ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ստիպված են լինում պատժամիջոցներ կիրառել մեկը մյուսի նկատմամբ: Ես նաև մտահոգված եմ Թուրքիայի՝ հակաօդային և հակահրթիռային ռուսական С-400 համակարգեր ձեռք բերելու որոշման հետևանքների կապակցությամբ»,- նշել է նա: