«Մենք պատրա՞ստ ենք թույլ տալու, որ այդ ամիսների ընթացքում դավաճան իշխանության պարագլուխը ոստիկանական ուժերով ժողովրդին ծեծելով ու ձերբակալելով գյուղ առ գյուղ հանձնի մեր հայրենիքը թուրքին»
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչու Նիկոլ Փաշինյանից չենք պահանջում արտահերթ ընտրություններ․․․
Վերջերս Նիկոլ Փաշինյանն ու իր ղեկավարած քաղաքական ուժի ներկայացուցիչները հարցնում են, թե ինչո՞ւ ենք պահանջում հրաժարական և ոչ թե արտահերթ ընտրություններ:
Ցավոք, այդ հարցին են միացել նաև բազմաթիվ մարդիկ, որոնց ճանաչում եմ: Ճանաչելով գիտեմ, որ նրանք ոչ թե նիկոլական իշխանության քաղաքական գծի երկրպագումներն են, այլ չեն վերլուծում իրավիճակն ամբողջ խորությամբ:
Պատճառները բազմաթիվ են, այնքան շատ, որ ժամանակս չի հերիքում ցուցակագրել և հանրությանը ներկայացնել, բայց դրանցից մեկը տեսանք անցնող գիշեր:
Երկու օր առաջ, ինչպես գիտենք, ադրբեջանական կողմը վերսկսեց ռազմական գործողությունները հայկական երկու գյուղերի ուղղությամբ և ըստ հավաստի տեղեկությունների արդեն գրավել է այդ գյուղերը:
Այդ ընթացքում իշխանությունը զավթած Փաշինյանի մամուլի քարտուղարը նշեց, թե խնդիրն առաջին հերթին ռուսական տիրույթում է, դրանով հստակ արձանագրվեց, որ ունենք մեր պետության կորստի ամենաիրական վտանգը:
Դրան հաջորդեց ոստիկանության զորքերի, կազմված մի քանի հարյուր ոստիկանից, Կառավարության, Ազգային ժողովի և կառավարական առանձնատան պաշտպանությունը: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցելով, որ ժողովուրդը թույլ չի տալու հայկական գյուղերի հանձնումը և կարող է դուրս գալ փողոց կանխելու դավաճանական գործարքի շարունակությունը, որոշեց հայրենիքը սիրող և պաշտպանող քաղաքացիներին ծեծել ու ձերբակալել, եթե համարձակվեն խոչընդոտել այդ գյուղերը նույնպես թուրքին հանձնելու նիկոլյան ծրագիրը:
Եթե անգամ հենց այսօր դավաճան նիկոլը հրաժարական տա, ապա արտահերթ ընտրություններն անցկացնելու համար կպահանջվի մի քանի ամիս: Մենք պատրա՞ստ ենք թույլ տալու, որ այդ ամիսների ընթացքում դավաճան իշխանության պարագլուխը ոստիկանական ուժերով ժողովրդին ծեծելով ու ձերբակալելով գյուղ առ գյուղ հանձնի մեր հայրենիքը թուրքին: Ես պատրաստ չեմ, իսկ դո՞ւ: Եթե դու էլ պատրաստ չես, ուրեմն չկա այլ օրակարգ, որևէ այլ ճանապարհ, քան դավաճան նիկոլին րոպե առաջ հեռացնելն ու ազգային կառավարություն ձևավորելն է:
Հ.Գ. Սկզբում նշեցի, որ պատճառները բազմաթիվ են, մնացածին կանդրադառնամ ընթացքում»:
Ինչու Նիկոլ Փաշինյանից չենք պահանջում արտահերթ ընտրություններ
Վերջերս Նիկոլ Փաշինյանն ու իր ղեկավարած քաղաքական ուժի…
Posted by Arsen Babayan on Monday, December 14, 2020