Հարավային Կորեայի իշխանությունները չեն բացառել առավելագույն խիստ միջոցները COVID-19-ի պատճառով
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել է, որ COVID-19 կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ իշխանությունները պետք է պատրաստ լինեն առավելագույն խիստ սահմանափակիչ միջոցներ գործարկելուն,:
«Եթե մենք չկարողանանք զսպել վիրուսի բռնկումը, ապա այժմ մոտենում է չափազանց կարեւոր պահը, որպեսզի ուսումնասիրվի մինչեւ երրորդ մակարդակ սոցիալական հեռավորության ուժեղացման տարբերակը: Հարկ է, որ իշխանություններն ընդունեն այդ որոշումը, եթե այն անխուսափելի է»,-նրա խոսքը մեջբերում են տարածաշրջանային ԶԼՄ-ները:
ԶԼՄ-ները ճշտում են, որ նման միջոցառումները կհանգեցնեն տնտեսության մի ամբողջ շարք սեկտորների աշխատանքի դադարեցման, իսկ բնակիչներից կպահանջեն որքան կարելի է ավելի շատ մնալ տանը եւ նվազեցնել շփումները շրջապատի մարդկանց հետ: Ֆիրմաների աշխատակիցներին, բացառությամբ ամենաանհրաժեշտները, կպարտադրեն աշխատել տնից, իսկ դպրոցական պարապմունքները կկրեն հեռավար ձեւաչափ:
Բնակիչները չպետք է հավաքվեն 10 մարդուց ավելի խմբերով: Մինչդեռ դեկտեմբերի 14-ին կառավարությունը փակել է դպրոցները երկրի մայրաքաղաք Սեուլում եւ մերձակա շրջաններում: Հարավային Կորեայում արձանագրվում է կորոնավիրուսով հիվանդացության որոշակի անկում՝ դեկտեմբերի 14-ին 718 հայտնաբերված դեպք՝ դեկտեմբերի 13-ի 1030-ի եւ դեկտեմբերի 12-ի 950-ի դիմաց: Դեպքերի ընդհանուր թվաքանակը հասել է 43 հազար 484-ի, վարակվածների շրջանում գրանցվել է 587 մահ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: