«Ո՞ւր է ձեր պատիվը, չեք ամաչո՞ւմ»․ Միքայել Մինասյանը՝ բանակի գեներալներին և բարձրաստիճան սպաներին
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր «Ռեքվիեմ» տեսաշարի երկրորդ մասում դիմեց բանակի գեներալներին և բարձրաստիճան սպաներին․
«Ես միայն մեկ հարց ունեմ մեր գեներալներին և բարձրաստիճան սպաներին․ լավ, դուք ռեալ մարդիկ եք, դուք այնտեղ կանգնած եք եղել, դուք մասնակցել ենք, անկախ ձեր կամքից, այս արյունոտ թատրոնին, երբ մենք ամեն օր պարտվում էինք, բայց մենք ամեն օր հաղթում էինք, երբ հազարներով կոտորվում էինք, բայց տասնյակներով նոր հերոսներ էինք ստեղծում։ Մենք միակ պետությունն ենք, որ պարտվել ենք՝ հաղթելով, զոհվել ենք և հերոսներ ենք ստացել, լավ դուք ամոթ չեք անո՞ւմ։ Ազգային հերոսի, գեներալի կոչումով նստում և խոսում ես, որ մենք չունեն ռեսուրսներ, որ Սոթքը պաշտպանենք․ լավ, դուք ամոթ չեք անո՞ւմ, որ հիմա լռում եք, բա ո՞ւր է ձեր պատիվը, դուք էլ չունեք հայրենիք, դուք այն հայրենիքը, որը պետք է պաշտպանեիք, պարտվել եք ու պարտվել եք, որովհետև դավաճանվել եք, գոնե խոսեք հիմա»։