Վազգեն Մանուկյանն ու Կարեն Կարապետյանը հանդիպել են ու հանդիպում են պարբերաբար․ armeniasputnik.am

Ընդդիմադիր կուսակցությունների կողմից ժամանակավոր կառավարության ղեկավար առաջադրված, նախկին վարչապետ, ՀԽ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը հանդիպել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։

Մամուլում այս մասին տարածված տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Վազգեն Մանուկյանը։

«Երբ ինքը Հայաստանում է լինում, մենք պարբերաբար հանդիպում ենք»,– հավելեց Մանուկյանը։

Տեսանյութեր

Լրահոս