«Իմ քայլը» Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնում ընտրվելու պահանջի փոփոխություն է առաջարկում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են փոփոխություն կատարել ՀՀ դատական օրենսգրքում՝ սահմանելով, որ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ է 3 տարվա դատական ստաժ՝ պարտադիր նույն ատյանում 3 տարվա պաշտոնավարման՝ գործող պահանջի փոխարեն:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել է խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

«Այս նախագիծը կոչված է վերացնելու այն արգելքը, որն առկա է Վճռաբեկ դատարանում: Գործող կարգավորումները նախատեսում են Վճռաբեկ դատարանի պալատի նախագահների կամ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում ընտրվելու համար նույն ատյանում 3 տարվա պաշտոնավարման ժամկետ: Սա որոշ առումով կարող է խոչընդոտներ ստեղծել՝ ընդհուպ սահմանադրական խոչընդոտներ: Առաջարկվող նախագծով վերացնում ենք այն 3 տարվա ժամկետը, որն օրենսգիրքը պահանջում է տվյալ ատյանում պաշտոնավարման համար և դրա փոխարեն նախատեսում ենք ընդհանուր դատական ստաժի եռամյա ժամկետը»,-ասաց Վարդանյանը:

Նրա համոզմամբ՝ դա հնարավորություն կտա նաև ապահովել Վճռաբեկ դատարանում նոր կադրերի ներառումը ՝ նոր դատավորներին հնարավորություն ընձեռելով տեղափոխվել տարբեր ատյաններից մինչև Վճռաբեկ դատարան:

ՀՀ արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը ներկայացրեց կառավարության դիրքորոշումը՝ հայտնելով, որ սկզբունքային առարկություններ առկա չեն: Սակայն գործադիրն արել է որոշակի առաջարկություններ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031