Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում առաջարկվել է Կարեն Առուստամյանի թեկնածությունը
Ազգային ժողովում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Կարեն Առուստամյանի ընտրության հարցը: Նրա թեկնածությունն առաջարկել է խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:
«Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնի համար առաջարկում է Կարեն Առուստամյանի թեկնածությունը»,- ասաց խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը նշեց, որ Առուստամյանի թեկնածությունը միաձայն է հավանության արժանացել իրենց հանձնաժողովի կողմից:
Կարեն Առուստամյանը 1979թ. Երևանում: 1995-2000թթ. ուսանել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտը՝ հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտացմամբ: Այնուհետև ուսանել է նույն բուհի ասպիրանտուրայում՝ 2003թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Պետական հատվածում սկսել է աշխատել 2004թ.: 2005թ. աշխատել է Հաշվեքննիչ պալատում՝ տարբեր պաշտոններում: ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական է: