Լռեց Ստեփանակերտի ջութակը

Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցից լսվող ջութակի նվագն անպայման հրավիրում էր անցորդի ուշադրությունը: Ջութակահար Բորիս Բաբայանն էր նվագում մարտական ընկերների շիրիմներին: Չնայած անձրևին, շոգին ու հուժկու քամուն՝ տարվա բոլոր եղանակներին Բորիս Բաբայանն ամեն առավոտ շարունակում էր ջութակի թովիչ ելևէջներով հարգանքի տուրք մատուցել ու ոգեկոչել հայրենիքի համար նահատակված հերոսներին։

Նույնիսկ այս պատերազմի ամենաթեժ օրերին, երբ զոհված քաջերի հուղարկավորությունը կազմակերպվում էր երեկոյան շատ ուշ ժամերի՝ բավականին կարճ ժամանակահատվածում, ստեփանակերտցի ջութակահարը շարունակում էր նվագել՝ վերջին հրաժեշտը տալով ու անմահացնելով զոհված նահատակների հիշատակը։

Այսօր նրա ջութակը լռեց, սակայն այդ ջութակի լարերը անգամ լուռ կշարունակեն ընդմիշտ պատմել ստեփանակերտցի հայտնի երաժշտի կյանքի զարմանալի պատմությունը։

 

Լռեց Ստեփանակերտի ջութակը

Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցից լսվող ջութակի նվագն անպայման հրավիրում էր անցորդի…

Posted by Iammedia on 2020 թ. դեկտեմբերի 9, չորեքշաբթի

 

 

Տեսանյութեր

Լրահոս