«Ժողովրդի վարչապետը» վախեցած է շրջում իր կառավարած երկրում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ընդդիմադիրները երեկ որոշել էին տապալել ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանը՝ փակելով Նիկոլ Փաշինյանի ճանապարհը, բայց «ժողովրդի վարչապետը» նախապես ամեն ինչ պլանավորել էր՝ թիկնապահներ, զենք, զորք։

Հարյուրավոր ոստիկաններ ժամ առաջ փակել էին ճանապարհը, որով պետք է անցներ նա՝ կառավարական առանձնատներից մինչեւ ԱԺ։ Ապա տեսանյութերից պարզ դարձավ, որ 1 տարի առաջ հեծանիվով աշխատանքի գնացող վարչապետի ավտոշարասյան միջից թիկնապահներն ավտոմատներ են պարզել ժողովրդի կողմը, եւ եթե մեկը համարձակվեր անգամ ձվով հարվածել Փաշինյանի մեքենային, կրակելու էին։

Հայաստանի որեւէ ղեկավար այս քան վախեցած ու պաշտպանված չի շրջել իր կառավարած երկրում»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031