«Սիրելի ժողովուրդ, դու ինքնախաբեությունից չես բեզարում, երբեք, բայց փորձիր կենտրոնանալ ու մի հարցի միայն պատասխանել…». Գևորգ Գևորգյան
Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ազգի և ժողովրդի երկխոսությունը.
-Ժողովուրդ, քոնն է՞ իշխանությունը.
-Հա՛, իմն ա իշխանությունը, բա ո՜նց.
-Իշխանությունը ծախեց հողերը, ուրեմն այդ դու՞ էիր փաստորեն դավաճանը, դու՞ էիր, որ 5000 զավակներիդ մտածված մահվան ուղարկեցիր, հազարավորների էլ գերության:
-Էս ի՞նչ ես ասում, չէ՜ այ ախպեր, ո՞վ ա ասում, ծախողի մերը…, ես ո՞նց կարայի տենց բան անել, հո ես դավաճան անաստված չեմ.
-նիկոլն ասում է՝ ես չեմ իշխանությունը, այլ ժողովուրդն է, ու թաքնվում է քո անվան տակ: Գիտակցու՞մ ես, հենց քո անվան տակ, ժողովուրդ, թքած ունենալով, կտտանքների ենթարկվող քո գերի զավակների վրա, որդեկորուս ընտանիքների վրա, որբացած երեխաների վրա, քո Հայրենիքի վրա, առհասարակ:
Գիտեմ, սիրելի ժողովուրդ, դու ինքնախաբեությունից չես բեզարում, երբեք, բայց փորձիր կենտրոնանալ ու մի հարցի միայն պատասխանել. ում կողքին ես, քո զավակներին ազգադավ գործարքի համար զոհած նեռի՞, թ0՞ե քո օջախի լույս՝ զավակների»: